Մեծ Բրիտանիայում անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ սիրեցյալին երջանիկ դարձնելը բավականին հեշտ է և առանձնակի ջանքեր չի պահանջում: Ինչպես հաղորդում է Raut-ը, փորձագետներն առանձնացրել են հինգ միջոց, որոնք երաշխավորում են ամուր և երջանիկ հարաբերություններ:
Նախևառաջ, անհրաժեշտ է տղամարդուն հանգիստ թողնել, բնականաբար՝ ոչ միշտ: Սակայն երբ նա խնդրում է մի քիչ լռել, ավելի լավ է լսել նրան:
Երկրորդ' անհրաժեշտ է թույլ տալ, որպեսզի նա ինքնուրույն որոշում կայացնի: Ժամանակ առ ժամանակ պետք է թույլ տալ, որպեսզի նա զգա, որ ինքը գլխավորն է:
Երրորդ' պետք է տղամարդու համար պարբերաբար սեքսուալ անակնկալներ պատրաստել' իմանալով նրա նախասիրությունները:
Պետք է կարողանալ լսել տղամարդուն, նույնիսկ եթե խոսակցությունը բավականաչափ հետաքրքիր չէ: Ընդ որում՝ տղամարդուն հիմնականում պետք չեն խորհուրդներ, նա ուղղակի ցանկանում է, որ իրեն լսեն:
Վերջապես, պետք է տղամարդուն հասկացնել տալ, որ նա գրավիչ է և գրգռում է ձեր ցանկությունները: Անհրաժեշտ է դա անել սիրախաի միջոցով: