Իտալիայում բացվել են մարզասրահները, ֆիտնես-ակումբները եւ լողավազանները, գրում է «Ինտերֆաքսը»:

 

Այցելությունները կատարվելու են նախնական գրանցումով: Միայն երկու շրջաններում ֆիտնես-ակումբները եւ մարզասրահները կբացվեն ավելի ուշ՝ Լոմբարդիայում կբացվեն մայիսի 31-ից, Բազիլիկատում՝ հունիսի 3-ից:

Անցած շաբաթ Իտալիայում իրենց աշխատանքը սկսեցին բարերը եւ ռեստորանները: Կառավարությունն աստիճանաբար հանում է սահմանափակումները վարակվածության եւ մահացության օրական ցուցանիշների անկման ֆոնին:

 

Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 230 հազար մարդ, առողջացել է 140 հազարը, մահացել է մոտ 33 հազար մարդ: