Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ է կրում, մուգ գույնի շապիկ։ Երգչուհին հավաքել է մազերը, սպորտային կոշիկներ ընտրել։ «Այս տարվա ամառը լավ առիթ է Հայաստանը ուսումնասիրելու համար»,- հրապարակումը մակագարել է նա։

Ավելի վաղ Զարուհի Բաբայանի հետ լուսանկար էր հրապարակել նրա դուստրը՝ պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ Նրանք առօրյա կերպարում էին, նախապատվություն էին տվել բնական շպարին։ «Իմ սիրուն Մամա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Սոֆին։ Հետեւորդները գնահատել էին ջերմ լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրանց. «Հրաշալի եք երկուսդ էլ։ Սիրում եմ ձեզ»։