Ծայրերում դեպի ներքեւ կլորացող լայն հոնքերը խոսում են այն մասին, որ դրանց «տերը» կենսուրախ եւ ոչ ագահ մարդ է, որը հումորի հրաշալի զգացում ունի, կյանքի լավատեսական հայացքներ եւ միաժամանակ իրատես է:
Երկար եւ հարթ հոնքերը այն մասին են խոսում, որ ձեր դիմաց ինտելեկտուալ է, շատ է կարդում, ի վիճակի է զրուցել ցանկացած թեմայով, ինչի արդյունքում հաճախ ընկերախմբի սիրելին է:
Խիտ աճած հոնքերը ձեզ կզգուշացնեն, որ տղամարդը շատ խանդոտ է, նրանում նույնքան ուժեղ զարգացած է սեփական արժանապատվության զգացումը:
Աղեղնաձեւ, իրարից հեռու տեղադրված հոնքերը վկայում են այն մասին, որ տղամարդու տվյալ տեսակը ուրախ մարդ է, սիրում է լավ եւ համեղ ուտել, անտարբեր չէ զվարճանքների հանդեպ:
Քաջության եւ աներեւակայելի առատաձեռնության վկայություն են համարվում տղամարդկային հոնքերը, որոնց արտաքին ծայրերը մի քիչ վեր են բարձրացված: Նման տղամարդն իսկական զորահրամանատար է, որը հաղթանակ եւ ճանաչում է տենչում, բայց միաժամանակ վճռական է իր գործողություններում, հատկապես եթե խոսքը կնոջ սիրտը նվաճելու մասին է:
Այն տղամարդիկ, որոնք կարճ հոնքեր ունեն, կարճ հիշողություն ունեն, ընդ որում' ցանկացած իմաստով: Եթե հոնքերը խիտ են, դրա տերը բուռն խառնվածքով մարդ է' պայթուցիկ բնավորությամբ: Այն մասին, որ տղամարդը մանկամիտ է, ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր խնդիրները, ձեզ կասեն նրա տնակաձեւ հոնքերը:
Անհնազանդ հոնքերը, դուրս ցցված եւ խոզանակաձեւ, մատնում են ուղղամիտ, վեճի, իր արդարացիությունն ապացուցելու սիրահար մարդու բնավորությունը' նույնիսկ այնտեղ, որտեղ դա լիովին անիմաստ է: Նման մարդը դժվարությամբ է համաձայնում փոխզիջման:
Բարձր տեղադրված հոնքերի տերերն ամենից հաճախ աներեւակայելիորն հաջողակ մարդիկ են, ոմանք նույնիսկ մտածում են, որ դրանում ինչ-որ կախարդանք կա: Հոնքերի նման տեղադրությունը պատճառ է դարձել նպատակասլացության եւ իրենց նպատակներին հասնելու ցանկության. այստեղից էլ' աներեւակայելի հաջողությունը:
Մարդուն մեծ ճշգրտությամբ բնորոշում են չափազանց ցածր տեղադրված հոնքերը: Նման արտաքին նշանը վկայում է այն մասին, որ մարդը երկրային է, իր դատողություններում եւ հայացքներում պարզամիտ:
Նման փոքր խորամանկությունները կօգնեն ավելի լավ կողմնորոշվել նրանց առումով, ովքեր ուզում են ծանոթանալ ձեզ հետ, ում հետ տեղի է ունենալու առաջին ժամադրությունը եւ թե ինչպես իրեն պահել այդ ընթացքում, իսկ ամուսնացած կանանց համար սիրելի ամուսնու հոնքերի ձեւը գուցե պատասխան դառնա շատ հարցերի համար: