Ռիհաննան դարձել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երգչուհին և երկրի ամենահարուստ երաժիշտների ցանկում գրավել է երրորդ հորիզոնականը, գրում է The Guardian-ը:
32-ամյա երգչուհին շրջանցել է նույնիսկ այնպիսի հայտնի երաժիշտների, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Սթինգը, Միք Ջագերը, Ռինգո Սթարը, Քիթ Ռիչարդսը, Էդ Շիրանը:
Ռիհաննայի կարողությունը գնահատվում է 468 միլիոն ֆունտ: Առջևում են միայն Փոլ ՄաքՔարթնին և Էնդրյու Լլոյդ Ուեբերը, որոնց կարողությունը գնահատվում է մոտ 800 միլիոն ֆունտ:
Նշենք, որ Ռիհաննան տեղափոխվել է Լոնդոն 2019թ. մայիսին: Նրա խոսքով՝ իր համար կարևոր է զբոսնել փողոցով և շրջապատված չլինել երկրպագուներով: