Տեղադրվել է 53-ամյա երգիչ Ֆիլիպ Կիրկորովի արձանը։ Արտասովոր հուշարձանը հայտնվել է «Зайка моя» հիթի կատարողի առանձնատանը, նա պատահաբար այն ցուցադրել է Instagram սոցիալական ցանցի իր պաշտոնական էջի Stories բաժնում երեխաների հետ խաղի ընթացքում։
Այն կարելի է նկատել ետեւի ֆոնին։ Ֆիլիպ Կիրկորովը մորեգույն հագուստ է կրում, կանգնած է բարձրախոսի կողքին։ Արձանագործին հաջողվել է բնօրինակի հետ զարմանալի նմանության հասնել։ Կիրկորովի նմանակի դեմքը նույնիսկ զարդարում է ռուսական փոփի արքային բնորոշ մորուքը։
Օգտատերերը վստահ են, որ Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը չափազանց անհամեստ վարքագիծ է դրսեւորում։ «Նա ինչ է զորահրամանատար է, թե պետական գործիչ», «Ինչ-որ ծաղրածու, մարդկանց ուրախացնում է, բայց այնքան պաթոս կա», «Անճաշակություն»,- կարծում են օգտատերերը։