Մեծ Բրիտանիայում 48 տարեկան հասակում կորոնավիրուսի հետեւանքների պատճառվ մահացել է բրիտանացի ռեփեր Բեն Չիջիոկեն, որն առավել հայտնի է Թայ (Ту) կեղծանվամբ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հաղորդվում է, որ ապրիլի սկզբին Բեն Չիջիոկեի թեստի արդյունքը դրական է եղել։ Ռեփերը վերակենդանացման բաժանմունքում է եղել, եւ նրա վիճակը սկսել է լավանալ։ Սակայն հետո Թայի ջերմությունը բարձրացել է, պնեւմոնիա է սկսվել։ Երաժիշտի կյանքը չի հաջողվել փրկել։
Չիջիոկեն ծնվել է Լոնդոնում Նիգերիայից ներգաղթյալների ընտանիքում։ Նա հինգ ալբոմ է թողարկել։ Դրանցից մեկը, որը թողարկվել է 2003թ.-ին՝ «Upwards», առաջադրվել է հեղինակավոր երաժշտական մրցանակի՝ Mercury Prize-ի Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում լավագույն ալբոմի համար։ Ռեփերի վերջին ալբոմը՝ «A Work of Heart», թողարկվել է 2018թ.-ին։