Մենք բարձր տեխնոլոգիաների դարում ենք ապրում, եւ բոլորը տարված են գնումներ կատարելով՝ անգամ այնպիսի գնումներ, որոնք իրենց իրականում պետք չեն։ Սակայն պետք է սովորել ճիշտ ծախսել գումարը։

Իսկ ինչպես անել։ Կա հոգեբանական մի հնարք, որը կօգնի ձեզ վերահսկել ձեր ցանկությունները եւ գումարը խելամիտ ծախսել։

Երբ «հենց սա եմ ուզում գնել» ցանկությունն է առաջանում ձեզ մոտ, պետք չէ շտապել ու ձեռքը տանել գրպանը։

Սակայն պետք չէ նաեւ հրաժարվել ձեր ցանկությունից։ Առաջին հերթին պետք է ցանկությունը գրել հատուկ մի ցուցակում եւ դրա իրականացման համար ժամկետ սահմանել։ Ժամկետը լրանալուն պես կրկին պետք է վերանայել ցուցակը։ Այս անգամ արդեն պարզվում է, որ կան իրեր, որոնք այնքան էլ հրատապ ու շատ անհրաժեշտ չեն ձեզ համար։ Եվ հիասթափվելու ու բարկանալու փոխարեն, հասկանում ես, որ հաջողակ ես ու գումար ես խնայել։ Ավելին, արդյունքում տանը անիմաստ իրեր չեն կուտակվում, քանի որ դրանց կարիքը չէր էլ զգացվում։

Նշենք, որ այս խաղի կանոնները կարելի է փոխել եւ համապատասխանեցնել ձեզ։

Ցանկությունների ցուցակի համար կարելի է առանձին նոթատետր պահել կամ հեռախոսի մեջ գրառումներ կատարել։ Դե ինչ, փորձե՞նք։