Այս րոպեներին, երբ ամբողջ երկիրը շունչը պահած սպասում է, թե ով է դառնալու «Հայաստանի ձայն»-ի հաղթող, կիսաեզրափակչում դուրս մնացած մասնակից Գևորգը Մարտիրոսյանը որոշեց կիսվել իր տպավորություններով. «Չեմ զղջում մասնակցությանս համար: Այս մի քանի ամիսների ընթացքում շատ բաներ սովորեցի: Հարգում եւ սիրում եմ Թաթային եւ նրա կարծիքը կարևոր է ինձ համար: Շնորհակալ եմ բոլորին,որ այսքան ժամանակ իմ կողքին են եղել եւ քվեարկել են: Ժողովուրդ ջան շատ եմ սիրում բոլորիդ ու չեմ ուզում տխրեք,որովհետև ես դեռ առիթ կունենամ ձեզ ուրախացնելու: Այս ամենը ոչ թե ավարտ է,այլ՝ սկիզբ», - պատմեց Գեւորգը NEWS.am STYLE-ի թղթակցին:

Հիշեցնենք, որ Գևորգ Մարտիրոսյանը ծնվել է 1983 թվականի հունիսի 4-ին Հրազդանում: Սովորել է Հրազդանի արվեստի դպրոցի ջութակի բաժնում: Որոշ ժամանակահատվածում զբաղվել է ֆուտբոլով,սակայն վնասվածք ստանալուց հետո թողել է ֆուտբոլը: Դրանից հետո սկսել է զբաղվել երգով: Նա բազմաթիվ երգերի հեղինակ է: Մասնակցել է տարբեր մրցույթների,ինչպիսիք են «Ընծա»-ն,«Հեռուստառեստորան»-ը,«Հայաստանի ձայնը» և այլն: Ամուսնացած է, ունի 2 երեխա: