1. ՓՈՐՁԵԼ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ՆՐԱՆ
Հիշիր. իդեալական մարդիկ չեն լինում: Նրա բնավորության մեջ արմատական փոփոխություններ մի սպասիր: Մի բան է` նրան հիշեցնել հավաքել անկողինը: Եվ լրիվ այլ բան է փորձել ազդել նրա բնավորության հատկանիշների վրա: Նախ դու հազիվ թե կարողանաս այդ առումով որեւէ բան փոխել, երկրորդ, այդ գործընթացում դուք ընդամենը կսառեք իրարից:
2. ՆՐԱՆ ՄԱՏՆԱՆՇԵԼ ԻՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նույնիսկ եթե նրանց հետ փոխըմբռնում չունես, քո տղամարդու ուշադրությունը մի բեւեռիր իր հարազատների թերությունների վրա: Դա ընդամենը ավելորդ լարվածություն կստեղծի:
3. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ՄՇՏԱՊԵՍ ՆՐԱՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ՔՈ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ
Եթե նույնիսկ սրճարանում չես իջնում նրա ծնկներից եւ անընդհատ ուզում ես համբուրվել, դա կարող է շփոթեցնել ոչ միայն շուրջը գտնվող մարդկանց: Նա եւս կարող է իրեն անհարմարավետ զգալ, նույնիսկ եթե չի ասում այդ մասին: Բացի այդ, նման պահվածքը հաճախ վկայում է զույգի կյանքում իրական մտերմության բացակայության մասին: Ոմանք ուշադրության ցուցադրական նշաններով փորձում են փոխհատուցել ջերմության բացակայությունը: Այնպես որ, նրա ձեռքը բռնիր, թեթեւակի համբուրիր, երբ դա տեղին է, իսկ մնացածը պահիր ննջարանի համար:
4. ՆՐԱ ՀԵՏ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՎԻՃԵԼ
Այդ դեպքում ավելի լավ է չափից ավելի հաճախակի համբուրվել: Անհարմար կլինի ոչ միայն հենց ձեզ համար, այլեւ շրջապատի: Եթե պետք է ինչ-որ բան քննարկել, առանձին արեք դա:
5. ԵՐԲԵՔ ՉՎԻՃԵԼ
Մի օր անպայման ի հայտ կգան տարաձայնություններ, եւ դրանց քննարկումը հարաբերությունների առողջ մասն է: Առանց վեճերի, անհնար է փոխհամաձայնության հասնել: Ուղղակի մի կենտրոնացիր դրա վրա, ընդհարումից ամբողջ օրվա իրադարձություն մի սարքիր: