Ջեսիկա Ալբայի իրական կազմվածքն արմատապես տարբերվում է նրանից, որը նա ցույց է տալիս Instagram-ում։ Երրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո Ջեսիկան, ամեն դեպքում, գիրացել է։
Պապարացիներն աստղին նկարահանել են զբոսանքի ընթացքում, եւ պարզավել է, որ իրականում նա այնքան էլ նիհարիկ չէ։ Համենայն դեպս, աստղի ոտքերը շատ ավելի գեր են, քան նրա էջում։ Եվ ազդրերի արանքում նորաձեւ «բաց հատված» չի նկատվում։
Իհարկե, կարելի է ենթադրել, որ ինքնամեկուսացման ընթացքում Ջեսիկան տարվել է վնասակար, բայց համեղ կերակուրներով ու դադարել սպորտով զբաղվել։ Բայց նույնիսկ այս դեպքում երկու շաբաթվա ընթացքում հազիվ թե հնարավոր լինի այդքան գիրանալ։ Ցավոք, դերասանուհին, ինչպես եւ նրա շատ գործընկերներ, ամենայն հավանականությամբ, պարզապես շտկում են իրենց հոլովակներն ու լուսանկարները եւ ճիշտ դիրք ընտրում։
Ընդ որում, հնարավոր չէ ասել, թե Ալբան գեր է։ Երկրպագուներին ավելի շատ զայրացրել է այդ փոքրիկ խաբեությունը. ինչու է հարկավոր իդեալական թվալ, ավելի լավ է անկեղծորեն ասել. «Ես սովորական կին եմ»,- գրում է Wday.ru պորտալը։