Իտալացի Ալբերտո Բելուչին ծնվել է 1919 թ.-ին՝ «Իսպանկայի» համաճարակի տարիներին, որի հետևանքով զոհվել է մոտ 600 հազար մարդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա երեք անգամ փախել է նացիստներից: Իսկ այժմ արդեն 101-ամյա Բելուչին վարակվել է կորոնավիրուսով և ապաքինվել է, հայտնում է НТВ֊ն։
«Պարոն Բելուչին ծնվել է 1919-ին՝ մեկ այլ ողբերգական պանդեմիայի ժամանակ, նա տեսել է ամեն ինչ՝ քաղց, ցավ, առաջընթաց, ճգնաժամ և վերականգնում: 100-ամյա սահմանն անցնելուց հետո ճակատագիրը նրա առաջ դրեց այս նոր մարտահրավերը՝ անտեսանելի և սարսափելի միաժամանակ»,- ասել է Ռիմինի քաղաքի փոխքաղաքապետը: