Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջում ներկայացրել է հայկական լահմաջոն։ Նա հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ լահմաջոն անվանել է հայկական պիցցա։

«Ո՞վ գիտի՝ ինչ է սա։ Սա մեր հայկական լահմաջոն է»,- ասել է Քարդաշյանը։

 

Այս օրերին Քարդաշյանը ակտիվորեն կոչ է անում իր հետևորղներին մնալ տանը՝ մտերիմներին ու հարազատներին չվտանգելու համար: