Ռոմեն Տերին դեռևս երիտասարդ տարիներից հետաքրքրվում էր քաղաքային լուսանկարչությամբ։ Ինքնուս լուսանկարիչը գնացել է մոր հետքերով և թվայնացնում է մոռացված ժառանգությունները։2009 թվականին ֆրանսիացին ճանապարհորդեց ամբողջ Եվրոպայով՝ փնտրելով մոռացված շինությունները։ Նրա հավաքածում շատ լուսանկարներ կան Իտալիաից. հին հյուրանոցներ, մանկապարտեզներ, հիվանդանցներ։ Որքան հիշողություններ և գաղտնիքներ են պահպանւմ այս պատերը...

Վերջին մի քանի տարիների ընթացքում Տերին բազում մրցանակներ է ստացել, այդ թվում նաև «Տարվա լուսանկարիչ» մրցանակներ՝ Ռուսաստանում, Իսրայելում, Հնդկաստանում և Ֆրանսիայում։ Նա անհատական ցուցահանդեսներ է կազմակերպում ԱՄՆ-ում, Իսրաելում, Նորվեգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Իսպանիայում, Նիդերլանդներում և Մեծ Բրիտանիայում։