Փարիզի Լուվրը չեղարկել է շաբաթ օրվա՝ մարտի 7-ի երեկոյան անվճար այցելությունները:
Այս մասին հաղորդել են Լուվրի ներկայացուցիչները թանգարանի Twitter-յան էջում, այցելուներին շնորհակալություն հայտնելով հասկանալու և ներողություն խնդրելով պատճառած անհարմարությունաերի համար: Որոշումը կապված է կորոնավիրուսի բռնկման հետ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում վիրուսով վարակվել է ավելի քան 98 հազար մարդ, մահացել է ավելի քան 3 հազար մարդ: