Իտալական Versace նորաձևության տունը որոշում է կայացրել ԱՄՆ-ում կրուիզային հավաքածուի ցուցադրությունը հետաձգել: Պատճառը կորոնավիրուսի տարածումն է: Այս առնչությամբ կազմակերպությունը հայտարարություն է տարածել:
Հավաքածուի ցուցադրությունը նախատեսված էր անցկացնել մայիսի 16-ին, ցուցադրության վայրը չէր նշվում: Կազմակերպությունը տեղեկացնում է.
«Versace-ն գիտակցում է, որ անհրաժեշտ է առաջնահերթ ուշադրություն դարձնել առողջությանը և իր հյուրերի ու աշխատակիցների անվտանգությանը»:
Իտալական Prada նորաձևության տունը ևս նմանատիպ որոշում էր կայացրել՝ հետաձգելով մայիսին Ճապոնիայում կայանալիք կրուիզային հավաքածուի ցուցադրությունը: