Երբեմն մեն չենք կարող վստահաբար ասել,՝ երջանի՞կ ենք հարաբերություններում, թե ոչ։ Ուստի, պետք է իմանալ, թե հարաբերություններում ի՞նչն է խանգարում ներդաշնակ հարաբերություններ հաստատելու հարցում։ Այսպիսով, անհեռանկար հարաբերությունների չորս նախանշան։
Քննադատություն. Դժգոհություններն ու բողոքները նորմալ երեւույթներ են, իսկ քննադատությունն ավելի գլոբալ եւ խնդրահարույց է։ Սա նշանակում է հարձակումներ զուգընկերորջ կատարած ցանկացած քայլի վրա։ Նա աղբը չի թափել ոչ թե որովհետեւ մոռացել է, այլ պարզապես շատ վատն է։
Արհամարհանք. Ուրիշներ ներկայությամբ զուգընկերջը արհամարհելը, վիրավորելը, կշտամբելը, ծաղրելը ցույց է տալիս այն մասին, որ նա ձեզ մոտ զզվանք կամ հակակրանք է առաջացնում։ Սա մեծ խնդիր է, որից շատ դժվար է ազատվել։
Պաշտպանական վարքագիծ. Ընդունելով պաշտպանական դիրք՝ դուք սեպ եք խրում ձեր հարաբերություններում։ Սա հիմնականում հնչում է այսկերպ. «խնդիրը քո մեջ է»։ Սա հանգեցնում է մեծ վիճաբանության, որը լուրջ վտանգ է ներկայացնում զույգի հարաբերությունների հետագա ընթացքի վրա։
Պատասխանից խույս տալ. Խոսակցության ժամանակ լռելը վկայում է այն մասին, որ դուք ոչ միայն չեք ցանկանում պատասխանել նրան, այլ սպանում եք հարաբերությունները եւ խաղից դուրս եք գալիս։
Աղբյուրը՝ Creu.ru