Բլոգեր Սոֆիա Բրոյանը նպատակ է դրել իր առջեւ՝ որքան հնարավոր է շուտ նիհարել։ 23-ամյա աղջիկը խոստովանել է, որ ավելորդ քաշի պատճառով իրեն պարզապես անհարմար էր ապրել։ Ավելին, նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել։ «Ինչ-որ պահի ինձ մոտ խնդիր առաջացավ գոտկատեղիս հետ, եւ մի օր ես պարզապես չկարողացա վեր կենալ մահճակալից», - պատմել է Սոֆիան:
Դրանից հետո Բրոյանը որոշել է ավելի պատասխանատու կերպով վերաբերվել իր ինքնազգացողությանը։ Աղջիկը չի թաքցնում, որ սկզբում դժվար էր հրաժարվել արագ սննդից․ աստղի անձնական բլոգում հաճախ էին հայտնվում ոչ ճիշտ սննդի լուսանկարները։ Սակայն Սոֆիան, այնուամենայնիվ, իրեն հավաքել է եւ կազմել սեփական սննդակարգը։ «Հրաժարվել է իր թմրանյութից՝ Coca-Cola-ից։ Սկսել է խմել ավելի շատ ջուր։ Լավ է, որ ես դա գիտակցում եմ եւ ուղղվում», - անձնական բլոգում հայտնել է նա։
Բլոգերի խոսքով՝ ինքը շեշտը չի դրել սպորտի վրա, բայց հաճույքով է քայլում վազքուղու վրա։
Ի դեպ, մինչեւ վերափոխումն աղջիկը հումորով էր վերաբերվում իրեն: Նա հաճախ իրեն անվանում էր «պոնչիկ»՝ նշելով, որ սիրում է արտացոլումը հայելու մեջ:
«Այժմ դուք նույնիսկ կարտոֆիլի տոպրակի մեջ շքեղ տեսք կունենաք», «Սոֆա, դու այնքան գեղեցիկ ես: Ես չէի այսպես չէի կարողանա», «Ի՞նչ չափսի հագուստ եք կրում հիմա», - գրում են ցանցի օգտատերերը։
Բրոյանը հեշտությամբ խորհուրդներ է տալիս, թե ինչպես արագ նիհարել եւ ինչից պետք է հրաժարվել։ Աղջկա խոսքով՝ գլխավորը ճիշտ մոտիվացիա, կամքի ուժ եւ համբերություն ունենալն է։