Լեգենդար դերասան Ժան-Կլոդ Վան Դամը օրերս մասնակցել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում գտնվող KDMMA հայկական սրահում կազմակերպված մարզմանը:

 
 

Վան Դամը մարզվել է հայ մարզիչ Ռոմա Քալանթարյանի հետ: Ռոման, ի դեպ, Միհրան Հարությունյանի նոր մարզիչն է, որը վերջերս տեղափոխվել է Կալիֆոռնիա:

KDMMA-ն Գլենդելի մարտարվեստի ամենամեծ դահլիճն է: Այստեղ են մարզվում Գեղարդ Մուսասին, Էդմեն Շահբազյանը, Տիգրան Հարությունյանը, Կարեն Դարաբեդյանը և այլ հայ մարտիկներ: