Հաջողության, սիրո եւ երջանկության տրամադրվածությունը կախված է, այսպես կոչված, մի քանի «բաղադրիչ տարրերից»։

Դրական մտքերից

Հաջողությունը նախեւառաջ բաղկացած է դրական մտքերից։ Եթե դուք տրամադրված եք անհաջողության կամ ամեն ինչ անում եք պարտվելու համար, իհարկե կպարտվեք։ Հավատացե՛ք հաջողությանը, մտածե՛ք հաջողության մասին, եւ դուք կունենաք այն։

Ճիշտ գործողություններից ու մտադրություններից

Եթե դուք բացասական եք մտածում, ապա ձեր մտադրություններն ու գործողություններն էլ բացասական կլինեն։ Պետք է հասկանալ, որ ինքներս ենք կերտում մեր ներկան ու ապագան։

Հույզերից

Սիրո «կարգավորումը» բաղկացած է հույզերից։ Ստիպե՛ք ձեր ուղեղին առավել հաճախ մտածել սիրո, երջանկության եւ ուրախության մասին, եւ կտեսնեք գործնականում ուղեղի հնարավորությունները։ Չէ՞ որ եթե ինքներդ ձեզ չօգնեք, ոչ ոք չի օգնի։

Ցանկությունից, նպատակներից եւ երազանքից

Երազանքներով ապրող մարդիկ անում են հնարավոր ամեն բան՝ այն իրականացնելու եւ ցանկալին ձեռք բերելու համար։ Նախ սովորեք գնահատել այն ինչ ունեք, իսկ հետո ձգտեք նոր նպատակների ու ցանկությունների իրականացմանը։