Աստղիկ Սաֆարյանը, թերեւս, հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:
Instagram-ում հրապարակված կադրերում ոճային երգչուհին հմայիչ կերպարում է։ Նա կրում է ճերմակ բլուզ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Աստղիկի կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Նա արձակել է վարսերը, վառ երանգի շրթներկ ընտրել։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին մեկնաբանություն չի թողել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ տաբատ էր կրում եւ բլուզ։ Նա ոճային բաճկոն էր ընտրել ու երկարաճիտ կոշիկներ, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ «Շնորհակալ եմ ձեր բազմաթիվ նամակների՝ բարեմաղթանքների համար, որոնցում մաղթում էիք ինձ առողջություն եւ շուտ ապաքինում։ Նկարներում ջերմությունս չի երեւում, բայց փորձում եմ արդեն ապաքինվել»,- գրել էր երգչուհին։