Love Island բրիտանական ռեալիթի շոուի նախկին հաղորդավար Քերոլայն Ֆլեքն ինքնասպան է եղել 40 տարեկան հասակում։ Ավելի վաղ, նրան մեղադրում էին իր նախկին սիրեցյալի՝ մոդել և թենիսիստ Լյուիս Բերտոնի վրա հարձակվելու մեջ։
Բերտոնը, սակայն, խնդրել է իրեն տուժող չճանաչել, իսկ Քերոլայնը հերքում էր իր հասցեին հնչեցվող մեղադրանքները։ Գործի քննությունը պետք է սկսվեր մարտին։
Քերոլայնի մահից հետո Բերտոնը գրել է, որ իր սիրտը կոտրված է։
Նա ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել Քերոլայնի հետ և հուզիչ գրառում կատարել։