Մեծ Բրիտանիայի Միդլսբրո քաղաքի Օլիվիա Նան անունով բնակչուհին խմբակային չատում կիսվել է իր ինքնանկարով, որը վախեցրել է իր ընկերներին:

Факты-ի փոխանցմամբ՝ աղջիկը չի նկատել, որ լուսանկարում միայնակ չէ:

 
 

Նրա վերնազգեստին միացված գլխարկի ներքին մասում եղել է հսկա սարդ:

Նշվում է, որ ինքը՝ Օլիվիան, հանգիստ է արձագանքել միջադեպին:

 
 

Ընկերուհու հարցին, թե ինչպես է իրեն հիմա զգում, աղջիկը պատասխանել է. «Հրաշալի եմ ինձ զգում, սարդերն իմ ընկերներն են»: