Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում գտնվող Կադիրպուր գյուղում 30-ամյա տղամարդը դուրս է եկել զբոսնելու կնոջ կտրված գլխի հետ:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, հանցագործը եկել է ոստիկանական բաժանմունքի մոտ կնոջ հետ ունեցած վիճաբանությունից հետո: Ենթադրվում է, որ նա վիճաբանության ժամանակ դանակով հարձակվել է կնոջ վրա և կտրել նրա գլուխը:
Երբ իրավապահ մարմինները ձերբակալել են նրան, նա սկսել է իրեն տարօրինակ պահել և երգել երկրի օրհներգը:
Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը փորձում է պարզել հանցագործության հանգամանքները: