Դերասանուհի Շողեր Թովմասյանը՝ շոումեն Գրիշա Աղախանյանի կինը, նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։ Մեկնաբանություններում դերասանուհին նշել է, որ երազանքներն իրականանում են, եթե հավատում ես։

Instagram-ում հրապարակված կադրերում նա նվազագույն շպարով է, հետաքրքիր վզնոց է կրում։ «02.02.2020-ին ամենալավ ու ամենամաքուր իրադարձությունը կատարվեց իմ հետ։ Էս հաստատ պատահականություն չի... Երազանքներն իրականանում են, եթե հավատում ես...»,- գրել է նա։

 

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպորտային կերպարում էր։ Նա սեւ հագուստ էր կրում՝ բլուզ եւ կաշվե բաճկոն։ Շողերն արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր եւ սպորտային գլխարկ է կրում։ «Տրամադրության գույնը՝ սեւ»,- հրապարակումը մակագրել էր նա։