Եգիպտոսի Հնությունների նախարարությունը հայտարարել է, որ վերջերս հնագետները հայտնաբերել են Մինյա նահանգում հին եգիպտական ժամանակների սարկոֆագներ, որոնք պատկանել են բարձրաստիճան քրմերի։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն։
Մասնագետները պարզել են, որ դրանցից մի քանիսում հանգչում են Տոտ հին եգիպտական աստծո սպասավորող բարձրաստիճան քրմեր։ Տոտը, հիշեցնենք, որ հին եգիպտական դիցարանում իմաստության աստվածն էր։ Մեկ սարկոֆագ էլ նվիրված է եղել փարավոնների պաշտպան Հորուս աստծուն։
Հայտնաբերվել են նաեւ տասը հազարի չափ Ուշեբթիի արձանիկներ, որոնք ընդունված է եղել դնել մահացածների կողքին, 700 հուռութքներ, որոնցից մի մասը մաքուր ոսկուց։ Հուռութքներից մեկը եղել է թեւավոր կոբրայի տեսքով, ինչպես նաեւ հուղարկավորության ծիսական անոթներ, որոնց մեջ սովորաբար դրվել են հանգուցյալի այն օրգանները, որոնք հեռացվել են դիակից մումիֆիկացիայի պրոցեսի ընթացքում։
Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ տասնվեց գերեզման, որոնց մեջ եղել է քսան փայտե կամ քարե սարկոֆագ՝ երեք հազար տարեկան։ Դրանք հայտնաբերվել են Կահիրեից երեք հարյուր կիլոմետր հեռավորության վրա։