Մոդել Դեմի Ռոուզը, որին հաճախ են «բրիտանական Քարդաշյան» անվանում, Instagram-ում գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել։ Ռոուզը կադրերում շագանակագույն ու բեժ երանգների, գործված բիկինի է կրում։
Հրապարակման մեկնաբանություններում Ռոուզը նշել է, որ հիվանդացել է ու իրեն խեղճ ու կարիքավոր է զգում։ Երկրպագուները մոդելին հավաստիացրել են, որ մրսածությունն առհասարակ չի նվազեցրել նրա գրավչությունը։
«Հույս ունեմ՝ շուտով կապաքինվես։ Բայց պետք է նշեմ՝ դու, միեւնույնն է, ցնցող տեսք ունես», «Թագուհի», «Ստացվում է՝ դու ջերմ ես բոլոր իմաստներով»,- գրել են հետեւորդները։