Ոսկե ատամները 2020 թվականին կդառնան նոր թրենդ: Այսպիսի եզրակացության են հանգել «Մուր» Telegram-ալիքի ադմինիստրատորները:

Որպես օրինակ նրանք ներկայացնում են ամերիկացի դերասան Ջեֆ Գոլդբլյումին (Jeff Goldblum), որը իր Instagram-ի օգտահաշվում ցույց է տվել իր լուսանկարը գրիլզներով (ատամների զարդարանք):

Հրապարակված լուսանկարում ժպտացող Գոլդբլյումն է՝ ոսկե գրիլզներով և արևապաշտպան ակնոցով: Այդ նույն գրիլզներով դերասանը 2019թ. նոյեմբերին հայտնվել է ամերիկյան հայտնի Jimmy Kimmel Live հեռուստաշոուում:

https://scontent-frt3-2.cdninstagram.com/v/t51.2885-15/e35/s1080x1080/83757444_465918994283523_4181455572104750652_n.jpg?_nc_ht=scontent-frt3-2.cdninstagram.com&_nc_cat=103&_nc_ohc=C6e-Pgeq7gQAX86d9ke&oh=7b0b07f74e55b8f426382cdf11ad7ba7&oe=5ECD410C