Մահացել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Հայկական հավաքական» թիմի խաղացող Հովիկ Գրիգորյանը։ Հունվարի 8-ին Հ․ Գրիգորյանի մոտ կաթված է գրանցվել, նա մինչեւ հունվարի 21-ը հիվանդանոցում է եղել։ Նրան դուրս են գրել, բժիշկները նշում էին, որ նա ապաքինվում է։
Սակայն հունվարի 23-ին Հովիկի վիճակը կրկին վատացել է. այնքան, որ նա հայտնվել է կոմայի մեջ եւ նրան կրկին հոսպիտալացրել են։ Թիմը սկսել էր գումար հավաքել ընկերոջ բուժման համար, սակայն ցավոք…
ՈւՀԱ-ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել Հովիկ Գրիգորյանի հարազատներին ու մտերիմներին։