«Դոմ 2»-ի մասնակից Իոսիֆ Օգանեսյանը Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել հղի կնոջ՝ Սաշա Չերնոյի հետ։ Իրապատում-շոուի մասնակիցը նոր ֆոտոշարքում հետեւորդներին ներկայացել է մերկ վիճակում։ «Հպարտություն եւ նախապաշարմունք»,- հրապարակումը մակագրել է նա։

Օգանեսյանը որոշել է նաեւ պատասխանել հեյթերներին Սաշայի կազմվածքի քննադատության առնչությամբ։

 

«Այո՛, նա շատերին դուր չի գալիս ավելորդ քաշի պատճառով, ինչ-որ մեկին՝ վատ բնավորության պատճառով։ Հարց՝ ձեր ինչ գործ։ Դո՞ւք եք ապրելու նրա հետ։ Ո՛չ։ Իմ կինն ինձ ամբողջությամբ գոհացնում է։ Ես նրան սիրում եմ այնպիսին, ինչպիսին նա կա։ Եվ հավատացեք. եթե նա ցանկանա նիհարել, ձեզանից թույլտվություն չի խնդրի»,- գրել է նա։