Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք խմբի “What a man gotta do” երգի հոլովակը մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 20 մլն դիտում Է հավաքել YouTube-ում: Տեսահոլովակը նկարահանվել Է 70-ական և 80-ական թվականների ֆիլմերի ոճով:
Դրանում Ջոնաս եղբայրները նկարահանվել են իրենց կանանց հետ միասին: Այսպես, Նիք Ջոնասը և Փրիյանքա Չոփրան Էպիզոդ են վերստեղծում գլխավոր դերում Թոմ Քրուզի մասնակցությամբ «Վտանգավոր բիզնես» (1983 թ.) կատակերգությունից: Ջո Ջոնասը և Սոֆի Թյոռները դպրոցական պարն են կրկնում «Բրիոլին» մյուզիքլից (1978 թ.), իսկ Քևին և Դանթել Ջոնասները մարմնավորում են «Մի բան ասա» դրամայի (1989 թ.) հերոսներին: Սա առաջին աշխատանքը չԷ, որում Ջոնաս եղբայրները հայտնվում են իրենց կանանց հետ միասին: 2019 թվականին նրանք թողարկել են Sucker հիթի հոլովակը, որտեղ նույնպես նկարահանվել են զույգերով: Մեկ տարուց պակաս ժամանակում տեսանյութը դիտել են 245 մլն անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: