Երգչուհի Իվետա Մուկուչյանը հերթական անգամ հիացրել է երկրպագուներին։
Հմայիչ երգչուհին հանգստի էր մեկնել Մեքսիկա, որտեղ արված գեղեցիկ լուսանկար է հրապարակել։ նա վարդագույն լողազգեստ է կրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ «Թուլումում ամբողջապես լիցքավորվել եմ եւ վերադարձել տուն՝ ձայնագրման ստուդիայում փակվելու: Այս տարի երաժշտությունը տարածվելու է արմավենիների նման, ինչպես Մեքսիկայում»,- գրել է նա։ Երգչուհու հետեւորդները շտապել են նրան հաճոյախոսություններ անել. «Դիցուհի», «դու լավագույնն ես», «ռումբ»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Իվետան սեւ հագուստ էր կրում՝ թափանցիկ վերնաշապիկ եւ տաբատ։ Նա հավաքել էր մազերը եւ արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր, գլխազարդ եւ ժամացույց։ «Կյանքն ավելի հեշտ է լինում, երբ զբաղվում ես միայն քո աշխատանքով»,- գրել էր նա։