Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, կիսվել է նոր լուսանկարով։

Instagram-ում հրապարակված կադրերում դերասանուհին էլեգանտ կերպարում է։ Նա սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Մարինկան այն համադրել է նույն գույնի գոտու հետ։ Դերասանուհին հավաքել է մազերը եւ վառ դիմահարդարմամբ է։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է Մարինկան՝ օգտագործելով «ժպտացեք» հեշթեգը։

 

Ավելի վաղ դերասանուհին կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Հրապարակված կադրում դերասանուհին մայրիկի հետ էր։ Երիտասարդ դերասանուհին սեւ հագուստ էր կրում, նուրբ շպարով էր, վարսերն արձակված էին։ Լուսանկարին կից Մարինկան գրել էր․ «Մամուլս»։