Amazon ընկերությունը մշակում է համակարգ, որի միջոցով գնումների համար կարելի է վճարել ձեռքի ափի օգնությամբ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով հարցին քաջածանոթ աղբյուրներին:
Դիտարկվում են մի քանի հնարավոր տարբերակներ, թե այդ միջոցով ինչպես կարող է կատարվել վճարումը: Հնարավոր է, գնորդը պետք է դնի քարտը և հետո սկանավորի ձեռքի մատնահետքը՝ գնումների համար վճարելու համար: Որոշ աղբյուրների տեղեկատվությամբ՝ տերմինալներ կտեղադրվեն սրճարաններում, արագ սննդի ռեստորաններում և այլ հաստատություններում, որոնցում աշխատակիցները կատարում են մի քանի կրկնվող գործողություններ իրենց հաճախորդների հետ:
Amazon-ը հրաժարվել է տեղեկատվության մեկնաբանությունից: