Կաբյե՝ աֆրիկյան հերթական ցեղն իր տարօրինակ ավանդույթներով, որոնք հասկանալը դժվար է։ Այս ցեղում ամենատարօրինակ ավանդույթը, թերևս, այն է, որ 18-ը լրանալուն պես աղջիկներին քաչալացնում են ու լրիվ մերկ նստացնում են քարի վրա. ինչու՞։
Բանն այն է, որ աֆրիկյան այս ցեղը միակն է աշխարհում, որ իր երեխաներին չի բաժանում սեռերի, այլլ երեխաների սեռը որոշում է միայն ու միայն 18-ը լրանալուց հետո։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Այս աարարողությունները աղջիկների և տղաների համար լրիվ տարբեր են։
Տղաների պարագայում թերևս ամեն բան ավելի հեշտ է։ Տղաների 18-ը լրանալուն պես նրանց ուղարկում են տնից հեռու՝ հատուկ տղամարդկանց վերահսկողությամբ։ Նրանք պետք է որսորդությամբ զբաղվեն և սովորեն ցեղի ամենակարևոր կանոններին։ Դրանից հետո, միայն եթե 18-ամյա երիտասարդը հաղթահարում է բոլոր փորձությունները, նրան հռչակում են տղա ու նա իրավունք է ստանում ամուսնանալու։
Աղջիկների պարագայում արդեն մի փոքր այլ է։ 18-ը լրանալուն պես աղջկան ամբողջովին քաչալացնում են, մերկացնում ու նստացնում հսկայական քարի վրա, որտեղ նա պետք է անցկացնի մի ամբողջ օր։ Ըստ լեգենդի, եթե աղջիկը կարողանում է մեկ օր անշարժ նստել, ապա նա մաքուր է և նրան կարելի է աղջիկ հռչակել, իսկ եթե ոչ, ապա նրա սեռն այդպես էլ չի որոշվում։
Ի՞նչ է լինում այն աղջիկների հետ, ովքեր այդպես էլ չեն կարողանում նվաճել իրենց սեռի իրավունքը։ Նրանք մնում են լրիվ միայնակ ու չեն ունենում որևէ հնարավորություն ամուսնանալու որևէ մեկի հետ։ Ի դեպ, այստեղ ընդունված է , որ աղջիկը կարող է ամուսնանալ ընդամենը մեկ անգամ՝ 18-ը լրանալուն պես, իսկ տղամարդը կարող է իրեն թույլ տալ մի քանի կին ունենալու հաճույքը։
Կանանց այստեղ բավականին խիստ են վերաբերվում և հատկապես կարևորում են կնոջ անմեղությունը։ Եթե աղջիկը մինչև 18 տարին լրանալն արդեն հասցրել է որևէ տղայի հետ անկողին կիսել, ապա նրան թույլ չեն էլ տալիս մասնակցել հասունացման արարողությանը ու նա միանգամից դառնում է մերժված։ Այս է պատճառը, որ այստեղ աղջիկները փորձում են առավելագույնս պահել իրենց անմեղությունը ու սպասել չափահաս դառնալուն։
Հսկայական քարը դարձել է աղջկա կուսությունը ստուգելու միջոց։ Հենց այս քարն է, ըստ տեղացիների, որոշում անմեղ է աղջիկը, թե՝ ոչ, այդ է պատճառը, որ նա պիտի լրիվ մերկ նստի քարի վրա, որպեսզի քարը կարողանա հասկանալ դա։