Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ, գործարար Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է իր առանձնատան սառնարանը:

Հրապարակված կադրում երևում է, որ սառնարանում միան կաթի և ջրի շշեր են: Զարմացած երկրպագուները մեկնաբանություններում հարցրել են Քիմին, թե ո՞ւր է սնունդը և ի՞նչ են ուտում նրա երեխաները: Հարցերին ի պատասխան՝ Քիմը հայտնել է, որ այդ սառնարանում պահվում են միայն ջուրն ու կաթը, և քանի որ իր երեխաները տարբեր ապրանքատեսակի կաթեր են նախընտրում, այդ պատճառով էլ շշերն այդքան շատ են:

Աստղը նաև ցուցադրել է սննդամթերքի պահոցը, որտեղ պահվում են մրգերը, բանջարեղենը և այլն:Քիմը նշել է, որ ծննդաբերությունից հետո քաղցրեղեն և արագ պատրաստվող սնունդ չի օգտագործում, իսկ երեխաները ցանկության դեպքում պատվիրում են դրանք ռեստորաններից: Նա նաև նշել է, որ ընտանիքի հետ հաճախ է սնվում դրսում, այդ պատճառով էլ իմաստ չի տեսնում շատ բան պահել սառնարաններում: