Ուշադիր լսեք հետեւյալ խորհուրդները 

1. Առաջինն, ինչ խորհուրդ են տալիս իմաստունները, սեփական բարեգործության մասին լռելն է: Բարեգործությունը շատ հազվադեպ երեւույթ է այս աշխարհում ու հենց այդ պատճառով էլ այն պետք է պահպանել ինչպես լույսի հատիկ: Մի պարծեցեք ձեր բարի գործերով: Թե չէ հպարտությունն անմիջապես կտեսնի ու կխլի այդ ամբողջ բարիքը, որը ստեղծվել էր ձեր բարեգործության արդյունքում:

2. Իմաստունների կարծիքով՝ երկրորդ բանը, որ պետք է գաղտնի պահել, ապագա ծրագրերն են: Դրանց մասին մի խոսեք այնքան ժամանակ, քանի դեռ այդ ծրագրերը չեն իրականացել: Մեր ծրագրերն ու մտահղացումները ոչ միայն կատարյալ չեն, այլեւ բազմաթիվ թույլ տեղեր ունեն, ինչի հետեւանքով էլ շատ խոցելի են:

3. Երրորդ բանը, ինչի մասին իմաստունները խորհուրդ են տալիս չպատմել, ձեր ճգնավորությունն է: Աջուձախ մի պատմեք սննդի, քնի հարցում ձեր սահմանափակումների մասին: Ֆիզիկական սահմանափակումները օգուտ են տալիս միայն այն դեպքում, երբ համադրվում են զգացմունքային բաղկացուցիչի հետ:

 

Աղբյուրը՝ Creu

 

 NEWS.am STYLE