Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին նոր ընտանեկան լուսանկար են հրապարակել Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Դրա հեղինակը Քեմբրիջի դքսուհին Է:
Լուսանկարում արքայազն Ուիլյամը համբուրում Է իր կրտսեր որդուն՝ Լուիին, նրա կողքին են արքայադուստր Շառլոտան եւ արքայազն Ջորջը:
Լուսանկարը հրապարակված Է սոցցանցերում՝ «Երջանիկ Սուրբ Ծնունդ» մակագրությամբ: Լուսանկարն այս տարի Նորֆոլքում արել Է Քեմբրիջի դքսուհի Քեյթը:
Քենսինգթոնյան պալատը հաճախ Է հրապարակում լուսանկարներ, որոնք Քեյթի կողմից արվում են իր զավակների՝ փոքրիկ արքայազների կյանքում նշանավոր իրադարձությունների կապակցությամբ կամ նրանց ծննդյան օրերի առթիվ:
Դքսուհին այդ ավանդույթի սկիզբը դրել Է 2015 թվականին, երբ արել Է արքայադուստր Շառլոտայի առաջին պաշտոնական դիմանկարների շարքը: Նրա հեղինակությամբ արքայազների դիմանկարները քանիցս դրվատել են, իսկ այս տարի դքսուհին դարձել Է Թագավորական լուսանկարչական ընկերության նոր հովանավորը, հաղորդել Է BBC-ն: