Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան սուրբծննդյան արձակուրդներին մեկնել է հանգստանալու ֆրանսիական էլիտար Սեն Բարտելեմի հանգստավայր, որն անվանում են «միլիոնատերերի կղզի»։ Գեղեցկուհին երկրպագուներին ցույց է տվել լողափնյա կերպարը...
Օրան սպիտակ, յուրօրինակ լողազգեստ է կրում, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով ու ոսկեգույն թեւնոցով։
Ռիտան հանգստանում է մայրիկի՝ Վերայի, հոր՝ Բեսնիկի, քրոջ՝ Ելենայի եւ 22-ամյա եղբոր՝ Դոնի ընկերակցությամբ. ծրագրում են լողափնյա զվարճանք, ծովային զբոսանք եւ այլ ուրախություններ...