Հերթական սկանդալն է հասունանում կապված «Աերոֆլոտ» ավիաընկերության հետ:
Life.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի բնակիչ Սերգեյն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընկերությունը հրաժարվել է տեղափոխել իր հղի կնոջ շներին: Զույգն ԱՄՆ-ով մեկնելիս է եղել Կոստա Ռիկա: «Շերեմետևո» օդանավակայանում աշխատակիցները հրաժարվել են ինքնաթիռով տեղափոխել կնոջ շներին՝ պնդելով, որ անհրաժեշտ է նրանց վանդակի մեջ պահել:
Սեգեյի խոսքով՝ իր կինը ութ ամսական հղի է և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Հոգեբանների ցուցումով՝ նա Emotional Support Animal թերապիա է անցնում և անհրաժեշտ է, որ կենդանիները միշտ նրա կողքին լինեն:
Նա նշել է, որ ավելի վաղ իրենք այդ ամենը համաձայնեցրել էին «Աերոֆլոտի» ամերիկայն ներկայացուցչի հետ, սակայն խնդիրներն առաջացան հենց ռուսական կողմում:
Նշվում է, որ ավիաընկերության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել միջադեպը: