Համացանցում հայտնվել է նոր բյութի թրենդ՝ ալիքաձև շրթունքներ: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես են «ստանում» նման տեսքի շրթունքներ: «Ութոտնուկ-շրթունքներ» ստեղծող համարում են ռուս վիրաբույժ Էմելյանա Բրաուդեին:
Օգտատերերը շրթունքների այդ ձևին տարբեր կերպ են արձագանքում: Ոմանք այն անվանում են «տարօրինակ», մյուսները համեմատում են հերպեսի ինչ-որ տեսակի հետ: Որքան էլ զարմանալի է, կան մարդիկ, ովքեր հավանում են այն և համարում ակնահաճո:
Այդ ընթացքում մասնագետները շտապում են ահազանգել, որ նման մեթոդի դիմելը կարող է բացասական հետևանքներ ունենալ: