Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:
Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում գեղեցիկ ու վառ շպարով է, վարսերը կիսով չափ են հավաքված։
Օրերս հրապարակված կադրում Անատին ներկայացել էր նուրբ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին գեղեցիկ շպարով էր, վարսերը արձակված էին։ Կերպարը համալրում էին մեծ ականջօղերը։ Անատիի երկրպագուները բավականին ակտիվ էին գտնվել՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Սիրուն», «Չքնաղ», «Տիկնիկ»։