Քեթի Տոպուրիան հետեւորդների հետ կիսվում է ոճի կատարյալ զգացումով։ A'Studio խմբի մեներգչուհին ներկայացել է վրացի մոդելավորող Բիչոլլայի նոր հավաքածուի զգեստով։  Քեթին Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում կրում է դիզայներական սեւ մինի զգեստ եւ բաց քթով կաշվե բոտֆորտներ։ 

Գործընկերները բարձր են գնահատել Քեթի Տոպուրիայի լուսանկարը եւ դրա մեկնաբանությունների հատվածում հիացական մեկնաբանություններ են կատարել ռուս փոփ-երգչուհիներ Zivert-ը եւ Նատալյա Պոդոլսկայան:

Քեթի Տոպուրիայի երկրպագուները գովել են իրենց կուռքին՝ կատարյալ բարակ ոտքերի եւ զարմանալի արտաքինի համար: Սոցցանցի օգտատերերը լուսանկարի տակ բազմաթիվ հաճոյախոսություններ են թողել։

 

«Անսահման ոտքեր», «Տիեզերական զգեստ», «Սեւ ամպ։ Շատ նորաձեւ է», - գրել են հետեւորդները։