Երգչուհի Ռոզա Ֆիլբերգն առաջին անգամ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ։ Ամիսներ առաջ նրա կյանքում կարեւոր իրադարձության՝ նշանադրության մասին հայտնել էր եղբայրը՝ երգիչը Մհերը։ Նա հրապարակել էր քրոջ ու նրա ընտրյալի լուսանկարն ու շնորհավորել զույգին։
Ժամեր առաջ Ռոզան է լուսանկար հրապարակել փեսացուի հետ։ «Հավատո՞ւմ եք ճակատագրին»,- հրապարակումը մակագրել է հմայիչ երգչուհին, որը մեղմ կերպար է ընտրել։ Նա սեւ հագուստ է կրում, հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարներով՝ ականջօղով։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին վառ կերպարում էր։ Նա փայլուն հագուստ էր կրում, արձակել էր մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել երգչուհուն։ «Գեղեցկություն ու տաղանդ»,- գրել էր նրանցից մեկը։