2019թ.-ը հարուստ էր տարօրինակ եւ երբեմն վախեցնող միտումներով պլաստիկայի ու կոսմետոլոգիայի ոլորտում։ Ներկայացնում ենք մի քանի բլյութի հնարք, որոնք կզարմացնեն ձեզ։

«Ստանայի շուրթեր» կամ ութոտնուկ

Նոյեմբերի վերջին բյութի ոլորտում նոր միտում հայտնվեց (այն արդեն իսկ անվանել են ամենաանճոռնին)՝ «սատանայի շուրթեր» կամ «ութոտնուկ շուրթեր»։ Նայեք #devilslips եւ #octopuslips հեշթեգով լուանկարներն ու սարսափեք (ներողություն, զարմացեք)։

Հատուկ խտության ֆիլերի միջոցով այս պրոցեդուրան իրականում այնքան էլ բարդ չէ։ Բայց ի՞նչ տեղի կունենա հետո, երբ գիալուրոնային թթուն սկսի ներծծվել։ Շուրթերը չափազանց բարակ հյուսվածք են, ինչը նշանակում է, որ ձեւն անխուսափելիոն կդեֆորմացվի, եւ նախնական կոնտուրին վերադառնալը չափազանց բարդ կլինի։

Ափին  ճակագատրի գծերի պլաստիկա

Հիրոմանտիայի սիրահարները Ճապոնիայում ու Կարեայում որոշել են ձեռնոց նետել ճակատագրին՝ դիմելով ափերի գծերի ուղղման վիրահատության։ Պրոցեդուրան իրականացվում է էլեկտրական դանակի միջոցով՝ ձեռքին փոքրիկ սպիերի ստեղծման միջոցով։ Այն այրում է մաշկը՝ գրեթե անփոփոխ սպի թողնելով։ Սովորական դանակն այդ խնդիրը չի կարող կատարել, քանի որ լազերից հետո հստակ հետք չի մնում։

Ձայնի շտկում

Վիրահատական միջամտությամբ ձայնի տեմբռի փոփոխությունը մեծ տարածում է գտել Չինաստանում։ Նրանք առաջիններից են եղել, որ սկսել են ձայներն առավել կոպիտ կամ բարձր դարձնել։ Վիրահատության ընթացքում ձայնալարերի մեջ տարբեր նյութեր են ներարկվում, օրինակ կոլագեն կամ բոտոքս։

Կրծքի հիբրիդային մեծացում

Սիլիկանոյին իմպլանտները կարող են շուտով անցյալում հայտնվել, քանի որ կոսմետիկ ոլորտը տեղը զիջում է բարձրտեխնոլոգիական «հիբրիդային», այսպես կոչված խառը վիրահատություններին։ Այս վիրահատության ընթացքում իմլպանտներ են տեղադրվում (փոխում են կրծքի ձեւն ու չափը), ինչպես նաեւ լիպոֆիլինգ անում։ Դա թույլ է տալիս ավելի բնական արդյունքի հասնել առանց իմպլանտը մկանի տակ դնելու անհրաժեշտության։

Քթի ուլտրաձայնային պլաստիկա

Սարքի միջոցով, որը ուլտրաձայնային էներգիա է ճառագում, վիրաբույժները նոր քիթ են ձեւավորում՝ նվազագույնի հասցնելով ֆիզիկական վնասումը։ Սարքը, որի օգնությամբ կատարվում է քթի ուլտրաձայնային պլաստիկան, շարժվող էլենտներ չունի, այդ պատճառով չկա այնպիսի ինտենսիվ ազդեցություն, ինչպիսին առկա է դասական ռինոպլաստիկայի դեպքում։

Թարթիչների փոխպատվաստում

Բոլորս լսել ենք գլխամաշկին մազերի փոխպատվաստման մասին, սակայն մազերը կարելի է փոխպատվաստել նաեւ կոպերին։ Ճիշտ կատարված պրոցեդուրան ամբողջ կյանքի համար կապահովի խիտ հոնքերով։ Այս վիրահատությունից հետո սովորաբար վերականգնումն արագ է լինում՝ միջինում տեւելով հինգ օր։

 

Աղբյուրը՝ Spletnik 

 

 

 

 NEWS.am STYLE-