Այսօր ներկայացնում ենք դաստիարակության կորեական մեթոդը, որը թույլ է տալիս հաջողակ և խելացի սերունդ դաստիարակել:
Նունչին զգալու արվեստն է, թե ինչ են ինչ են մտածում կամ զգում ուրիշ մարդիկ, և արձագանքել դրան համապատասխան: Նունչի բառացիորեն թարգմանվում է «հայացքով գնահատել»:
Կորեայում նունչին գերուժ է համարվում: Որոշ կորեացինե դրա օգնությամբ անգամ ուրիշների մտքերն են կարդում, չնայած նունչիի մեջ ոչ մի գերբնական բան էլ չկա: Ճիշտ մշակված ու արագ նունչին կարող է օգնել ձեզ ճիշտ գործընկերն գտնել բիզնեսում կամ զուգընկեր՝ անձնական կյանքում, աշխատանքում հաջողությունների հասնել, պաշտպանվել նրանցից, ովքեր ուզում են ձեզ վնասել:Image result for korean children"
Նունչիի ներուժը բացահայտելու համար դուք պետք է միայն տեսնեք ու լսեք: Բայց դրա ամենաբարդ մասը՝ ձեր բանականությունը հանգստացնելն է:
Որտեղ է քո նունչին
Կորեայում երեխաների ավանդական դաստիարակությունը փողոցն անցնելիս աջ ու ձախ նայելու և քրոջ հետ չկռվելու կանոնների հետ նույն մակարդակի վրա է դրված: Ծնողները երեխաներին նունչի են սովորեցնում 3 տարեկանից սկսած:
«Որտե՞ղ է քո նունչին». սա ծնողների ամենատարածված կշտամբանքներից է երեխային:
Երեխան, որն ինչ-որ չաություն է անում առանց գիտակցելու իր արարքի կամ խոսքերի հետևանքները ուրիշների համար, առանց նունչիի երեխան է: Եվ կարևոր չէ, թե որքանով է նա բարի, քանի որ կյանքում նա ոչնչի չի հասնի, եթե չազատվի իր տգիտությունից:
Նունչիի դաստիարակությունը
Ծնողները Կորեայում իրենց երեխանեի մեջ նունչին սերմանում են կարևոր դասի միջոցով. «Աշխարհը քո շուրջը չի պտտվում»:
Օրինակ, ենթադրենք մայրն ու 4 տարեկան որդին հերթի մեջ սպասում են, որ մոտենան շվեդական սեղանին: Երեխան բողոքում մորը. «Սոված եմ, էլ չեմ դիմանում, ուտել եմ ուզում»: Կորեացի մայրը երբեք չի ասի. «Վայ, խեղճ երեխաս, վերցրու, պայուսակից մեջ մի քիչ միրգ կա»: Երեխան նրանից կլսի միայն. «Շուջդ նայիր, բոլորն էլ այստեղ հերթի մեջ սպասում են, ինչպես և դու: Քեզ իրոք թվում է, թե ուտել միայն դու՞ ես ուզում»:Image result for korean children"
Եվս մեկ օրինակ. Կորեայում որոշ դպրոցներ հավաքարարներ չեն պահում: Աշակերտներն իրենք պետք է հավաքեն հերթով՝ հատակը ավլեն, լվանան, աղբը թափեն և անգամ զուգարանները լվանան:
Սա միանգամից մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը, որքան հավաք են երեխաները, այնքան քիչ ժամանակ է պահանջվում մաքրություն անելու համար: Երկրորդ դա բարձրացնում է ողջ դասարանի գիտակցությունը: Աշակերտները պետք է հարգեն իրենց շրջապատը որպես մի միասնական թիմ, քանի որ իրենք են պատասխանատու այն պահպանելու համար:
Դուք նունչիի կարիք ունեք
Որոշ մարդիկ ծնվում են արդեն նունչիով, մյուսներն այն սովորում են, իսկ երրորդների մեջ այն սերմանում են: Երեխաներին այստեղ թույլ չեն տալիս դասի ժամանակ հարցեր տալ: Ուսուցիչները դիտավորյալ նրանց ամեն իօնչի վերաբերյալ կիսատ տեղեկություններ են տալիս, սկսած այն բանից, թե որտեղ է անցկացվելու քննությունը և վերջացրած նրանով, թե ինչ գրքեր է պետք բերել հետները դասի: Այս ամենն ինքնուրույն բացահայտելը նունչիի միջոցով ուսուցման ծրագրի մի մասն է կազմում:
Ահա թե որն է նունչիի կարևոր կանոններից մեկը. եթե դուք սովորեք համբերատար ուսումնասիրել, ապա ձեր հարցերը՝ «ինչ անել», «ինչպես անել» և «ինչպես արձագանքել» կստանան իրենց պատասխաններն առանց որևէ հարց բարձրաձայնելու:
Կորեացիները համոզված են. կյանքում հաջողության և երջանկության հասնելու համար բացարձակ պետք չէ ամենախելացին, հարուստը կամ արտոնյալը լինել, դու միայն պետք է արագ նունչի ունենաք: