Արելյան հորոսկոպի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի իր գույնը, որից ցանկալի է խուսափել մետաղական առնետի տարում։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առնետի տարին սպիտակ գույնի, նաև կապույտի տարի է։ Ցանկալի է հրաժարվել սևից, քանի որ այն կարող է դժբախտություն բերել։
Ցուլի, օձի, ձիու և շան տարում ծնվածները պետք է հրաժարվեն կանաչ գույնից ինչպես հագուստի, այնպես էլ տան կահավորման մեջ։ Իսկ սպիտակը կարող է անհոգ տարվա երաշխավորը դառնալ։
Վագրի տարում ծնվածներին բացասական կարող է անդրադառնալ կապույտ գույնը, իսկ հաջողություն կարող է բերել մանուշակագույնը։
Մշտապես մոդայիկ ալ կարմիրից պետք է խուսափեն խոզի, նապաստակի, կապիկի տարում ծնվածները։ 2020թ-ի տիրուհին այն առհասարակ չի ընդունում։
Վիշապի տարում ծնվածներին խորհուրդ չի տրվում կրել գազարագույն իրեր։
Վարդագույնից պետք է խուսափեն այծի, իսկ մանուշակագույնից՝ աքաղաղի տարում ծնվածները։