Zdorovie.com կայքը գրում է, որ բոլորը գիտեն այն մասին, որ սեռական հարաբերություն ունենալուց առաջ հարկավոր է անվտանգության միջոցառումներ կիրառել։ Սակայն գոյություն ունի 6 բան, որոնք չի կարելի անել սեռական հարաբերություն ունենալուց առաջ։
Հակահիստամինային միջոցներ օգտագործել։ Վիրաբույժ Նիկոլ Ուիլյամսը նշում է, որ այս միջոցները չորացնում են քթի լորձաթաղանթը՝ դրա փակվածության խնդրից ազատելու նպատակով։ Միևնույն ժամանակ դրանք չորացնում են նաև մարմնի այլ հատվածներ։
Կծու մթերք օգտագործել։ Շատ կծու մթերքը կարող է գազերի, փքվածության առաջացման պատճառ դառնալ, ինչը կզրոյացնի ռոմանտիկան։
Շատ ալկոհոլ օգտագործել։ Իհարկե, մի փոքր ալկոհոլը կարող է օգնել բարձրացնել տրամադրությունը, սակայն ալկոհոլային խմիչքները հայտնի են նաև ճնշող հատկություններով, օրգանիզմի՝ զգալու կարողությունը նկատելիորեն ընկնում է։6 բան, որ չի կարելի անել սեռական հարաբերությունից առաջ
Ատամների էլեկտրական խոզանակ օգտագործել։ Աբսուրդ է թվում, բայց էլեկտրական ատամի խոզանակի և բերանի հատվածը թարմացնող միջոցների օգտագործումը կարող է մեծացնել վեներոլոգիական հիվանդություններով վարակվելու հավանականությունը։
Սափրվել։ Սափրվել հարկավոր է սեռական հարաբերություն ունենալուց մեկ օր առաջ՝ մաշկին ապաքինվելու հնարավորություն տալու համար։ Սափրվելու արդյունքում մաշկի վերին շերտը զգայուն է դառնում, ֆոլիկուլները գրգռվում են, առաջացնում են կարմրություն, իսկ փոքր կտրվածքները ճանապարհ են բացում հնարավոր վարակների համար։
Անկողնում ուտելիք օգտագործել։ Շաքար պարունակող ցանկացած մթերքի օգտագործումը կարող է կաթնասնկախտ առաջացնել։