Ի՞նչ գույնի և ոճի հագուստով դիմավորել 2020 թվականը։
Աստղագետները խորհուրդ են տալիս կենդանակերպի բոլոր նշաններին առնետի տարին դիմավորել շքեղ զգեստներով, վառ աքսեսուարներով: Անդրադառնանք կենդանակերպի նշաններին առանձին-առանձին:
Խոյերը այս Ամանորին պետք է փայլեն այս բառերի ուղիղ իմաստով։ Շքեղ երեկոյան զգեստը՝ մուգ կապույտ, մուգ կարմիր կամ էլ ոսկեգույն գույնի, հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է։ Ջինսերի և գործած բլուզների մասին անհրաժեշտ է մոռանալ։ Խոշոր ականջօղեր, կոլյե կամ էլ օրիգինալ մատնահարդարում. այս ամենը շատ տեղին կլինեն։
Երկվորյակները պետք է նախապատվություն տան կանաչին կամ կապույտին: Պետք է ամանորյա կերպարը մտածել նույնիսկ մանրուքներով: Ունեն ընտրության լայն և ազատ հնարավորություն: Ընտրեք այն հագուստը, որը Ձեր սրտով է և ամբողջացրեք կերպարն աքսեսուարով:
Խեցգետիններն լայն հնարավորություններ է ընձեռվում կրեատիվ մոտեցում ցուցաբերելու համար։ Եթե ձեր կերպարի մեջ լինի ինչ-որ յուրահատուկ և անսպասելի դետալ, ապա 2020-ի հովանավորը պարզապես հիացած կլինի։
Փետուրներով մազակալ, մեծ մատանի. մտածեք, ընտրեք, կարևորը ոչ մի կերպ ձեզ մի՛ սահմանափակեք։ Արեք այն, ինչ երբեք չեք արել։ Վարսահարդարման հարցում խորհուրդ է տրվում մի քանի մազափունջ վառ գույնի ներկել։
Առյուծները այս տարի աստղերը խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ավելի զուսպ հագուստների և աքսեսուարներին։ Գլխավոր կարգախոսը՝ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»։
Գունային գամմայի մեջ առանձնապես սահմանափակումներ չկան՝ կարմիր, մուգ կապույտ, արծաթագույն, մուգ կանաչ։ Իսկ այ շպարը կարող է լինել վառ և աչքի ընկնող։ Խորհուրդ է տրվում ընդգծել շուրթերն ու աչքերը։
Միայն թե հարկավոր է զգույշ լինել և չափը չանցնել, հակառակ դեպքում կշարժեք 2017-ի հովանավորի զայրույթը։ Սանրվածքի հարցում խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ ծավալուն լոկոններին։
Կույսերը պետք է ընտրեն վառ հագուստ, սակայն ընտրեն թեթև դիմահարդարում: Պետք է ուշադրություն դարձնեն կապույտ, կանաչ կամ նարնջագույն հագուստին: Կարող եք ընտրել կիսաշրջազգեստներ, կոստյումներ կամ խորը դեկոլտեյով զգեստ։
Կշեռքները պետք է առանձնանան: Ընտրեք վառ հագուստ, մի մոռացեք աքսեսուրաների մասին: Ոչ մի դեպքում մի ամաչեք, պետք է փայլեք այդ գիշեր:
Կարիճները պետք է փորձեն տպավորություն գործել. կիսաթափանցիկ շրջազգեստ կամ կիսաշրջազգեստ, կաշվե շալվար, վառ բլուզ, անգամ ճղած ջինսեր։
Աքսեսուարների հարցում նույնպես սահմանափակումներ չկան, սակայն աստղերը խորհուրդ են տալիս ընտրել մեկ վառ դետալ։ Կոշիկները պետք է լինեն հարմարավետ, որպեսզի կարողանաք անկաշկանդ պարել ողջ գիշեր։
Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս ընտրել ինչ-որ էլեգանտ բան՝ ժանյակավոր բլուզ, զգեստ կամ կիսաշրջազգեստ։ Արժե կրել նուրբ վզնոց։
Մատնահարդարումը կարող է լինել վառ՝ կարմիր, գինեգույն, մանուշակագույն, գունավոր ֆրենչ։ Մազերը կարելի է հավաքել, պոչ կապել կամ հյուսել։
Այծեղջյուների նշանի ներկայացուցիչներին աստղերը խորհուրդ են տալիս Ամանորը դիմավորել կարմիր հագուստով։ Այս գույնը ձեր կողմ կգրավի հաջողություն և դրականապես կտրամադրի տարվա հովանավորին՝ աքլորին։ Ցանկալի է, որ զգեստը լինի փակ և երկար։
Եթե չեք ցանկանում կրել զգեստ, ապա կարող եք միատոն կարմիր բլուզը համադրել դասական շալվարի հետ։ Հարկավոր է ընտրել մինիմալիստական ոճի աքսեսուարներ։ Նուրբ վզնոցը կամ ապարանջանը բավական է։
Ջրհոսները պետք է ընտրեն բաց մեջքով, նրբագեղ փեշով, մեծ թվով զարդերով և կտրվածքներով շրջազգեստներ։ Երկար թևքերով մինի շրջազգեստը լավագույն տարբերակն է փխրուն կազմվածք ունեղողների համար: Հատուկ շեշտադրում է ստեղծվում այս հանդերձանքով, երբ մեջքը բաց է: Այս կերպարը շատ սեքսուալ և գրավիչ:
Ձկների համար նոր տարին նշելու լավագույն հագուստը երեկոյան զգեստն է: Կարելի է ընտրել ցանկացած ոճի զգեստ, որը համապատասխանում է ձեր մարմնին: Օրինակ, ռոմանտիկ աղջիկներին սազում է շողշողացող և թեթև զգեստները, բայց ուժեղ կամքի տեր կանայք պետք է ընտրեն հագուստի ազատ ոճը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը