Տղամարդ է պետք

Որոշ կանայք այնքան են վախենում մենակ մնալուց, որ շտապում են ամուսնանալ, առանց ապագայի մասին մտածելու։ Չնայած հենց այդ պահին է պետք հասկանալ, որ միայն մենակ չմնալու համար ամուսնանալը սխալ է, որը կարող է փչացնել ամբողջ հետագա կյանքը։ Ինչո՞ւ օրինակ չշարունակել վայելել ազատությունը, քանի դեռ ձեր կյանքում չի հայտնվել հիրավի արժանի ու սիրված անձնավորություն։

Ժամանակն է

Շատ կանայք իրենց ամուսնության համար որոշակի վերջնաժամկետներ են սահմանում։ Ընդ որում կանայք գուցե նույնքան շատ են վախենում պարտավորություններից , որքան տղամարդիկ, սակայն իրենց իսկ հորինած սկզբունքներն ու վերջնաժամկետները կանանց վրա ուժեղ հոգեբանական ազդեցություն են թողնում։ Անկախ նրանից՝ գիտակցում են նրանք դա, թե ոչ։

Երեխա եմ ուզում ունենալ

Կենսաբանական ժամացույցը շատ կանանց է դրդում է ամուսնության։ Սա այնքան լուրջ դրդապատճառ է, որ ապագա ամուսիններին հաճախ ընտրում են ոչ թե սիրելով, այլ ըստ նրա առողջական կամ ֆիզիոլոգիական տվյալների՝ առողջ ու գեղեցիկ սերունդ ապահովելու համար։ Եվ ինչ, կասեք, որ սա անհեթեթություն չէ՞։

Ընտանեկան արժեքներ

Դասական դրդապատճառ՝ «քո ամուսնանալու ժամանակն է» ձեւակերպմամբ, որից հետո սկսվում են ծնողների երկարուձիգ խրատներն այն մասին, որ իրենց ընկերների բոլոր դուստրերն արդեն վաղուց ամուսնացել են։ Ընդ որում նրանց ընտանեկան կյանքի երջանկության մասին , որպես կանոն, ծնողները չեն հիշատակում։ Երբեք պետք չէ զիջել ծնողներին նման կարեւոր հարցում։ Դա պետք է լինի ձեր անձնական ընտրությունը։

Փողի համար

 

Որոշ կանանց համար ամուսնության դրդապատճառ է հանդիսանում զուգընկերոջ հարստությունը։ Նման վերաբերմունքը հատկապես ուժեղ է դրսեւորվում, եթե կինը ֆինանսական խնդիրներ ունի ու կայացած չէ մասնագիտական ասպարեզում, կամ էլ սովոր է գտնվել ծնողների խնամակալության ներքո։ Նման ամուսնությունները  գոյատեւում են մինչ տղամարդը փող ունի, հակառակ դեպքում կինն իր համար մեկ ուրիշ ապահովված տղամարդ կգտնի: